«Ո՞վ կսպասեր, որ հայ մարդու համար կարող է առանց վիզայի Եվրոպա մեկնելն ավելի կարևոր լինել, քան Արցախի Հանրապետությունը»․ Արմինե Օհանյան
![]() 343 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 02:24 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ կսպասեր, որ որևէ հայ մարդու համար կարող է առանց վիզայի Եվրոպա մեկնելն ավելի կարևոր լինել, քան, ասենք, Արցախի Հանրապետությունը: Կամ՝ 30 տարի կառուցված, շենացված, բարեկարգված ճանապարհները, քաղաքները, դպրոցները, մշակութային հաստատությունները, բնական հարստությունները, արոտավայրերը... կարող են մի ակնթարթում հանձնվել թշնամուն, և նա հանգիստ կարող է ասել. «Դե, Գուգլ մապով Ադրբեջանինն է՝ պետք է հանձնեին»: Ինչպե՜ս կարող էր իր ընտանիքը, զավակներին պաշտող, օջախ սիրող, փորձանքի մեջ ընկածին կարեկցող, հյուրասեր ու ընկերասեր հայն իր արցախցի հայրենակիցներին համարել օտար, ոչ միայն չկարեկցել ու ձեռք չմեկնել, այլև հայհոյել ու ատել: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
