«Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա». ԿԳՄՍ փոխնախարար

Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նրա խոսքով՝ հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ-ն արդեն շրջաբերական է ուղարկել։ «3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7-րդ և 8-րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք՝ առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,- ասել է Սվաջյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10-րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
17400:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
38020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
51919.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
53119.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
72116.10.2026, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
69716.10.2026, 09:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
95111.10.2026, 09:18
«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
103409.10.2026, 14:42