Գորիսում երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել և շորթում կատարել
![]() 347 Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2024 թ., 19:30 2024թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից հաղորդում է ստացվել՝ իր կամքին հակառակ իրեն փակի տակ պահելու, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, ծեծի ենթարկելու և վնասվածքներ հասցնելու վերաբերյալ: Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը: Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ: Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: |

Դանակահարություն՝ Վարդենիսի զորամասում. 3 անձ է հոսպիտալացվել
6820:12
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա
12418:18
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
28917:06
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Թանգսիրին սպանվել է»․ #JPost
24515:12
«Իրանը հարձակումների նոր ալիք է իրականացրել ամերիկյան բազաների վրա»․ ԻՀՊԿ (տեսանյութ)
20513:34
Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրակել է դասընկերուհու վրա (տեսանյութ)
23012:28
ԱԹՍ-ն հարվածել է թուրքական «ALTURA» լցանավին
27611:42
Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հրթիռային հարվածների վերսկսման մասին (տեսանյութ)
26311:03
