«Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպրոցը կոչվում է Գ․ Վարդանյանի անվամբ։ Գ․ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992 թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ․ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։ Զանգահարեցի Վ․ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գարուշը, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք։ Կիրանց գյուղից հայտնում են, որ Գարուշ Վարդանյանը չի ցանկանում, որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովեհտև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը»։

«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
2514:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4213:48
«Դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ. պատրաստակամություն եմ հայտնել անձամբ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
4713:18
Հորմուզի նեղուցում լցանավ է գնդակոծվել
9812:42
«Մենք հատում ենք անդարձելիության կետը». Վարդան Բալյան
6412:00
«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան
7810:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
8508:30
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
11403:06