«ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության արմատներն իրավաբանական կրթության տիրույթում են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 145 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 17:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքվելով ՀՀ-ում դատական անկախ համակարգ կա՞, թե ոչ՝ հիշեցնելով 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված մի խոսակցություն՝ վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ։ Ձայնագրության մեջ նրանք քննարկում էին, թե ինչպես են մարդիկ կալանքի տարվում և թե ինչ ցուցումներ են տրվում այդ ուղղությամբ։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Մենք այսօր ՀՀ-ում չունենք լիարժեք անկախ դատական համակարգ, բազմաթիվ մարդիկ կան, որ լծակները պահում են դատական համակարգի վրա։ Եթե ձեզ թվում է, թե այդ հարցերը չեն հնչում կառավարող մեծամասնության կողմից, սխալվում եք։ Իմ համոզմունքն այն է, որ անկախ դատական համակարգ ունենալը միքայլանի գործողություն չէ։ ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում։ Անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ-ի հետագա զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
