«Ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը, էդ մարդու ձեռքերն ու ոտքերը կապե՞ր». Նիկոլ Փաշինյան
![]() 190 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 18:54 Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումներից և բացասական եզրակացության տրամադրումից հետո հաստատությունը շարունակում գործունեություն ծավալել, և ո՞վ է պատասխանատվություն կրում «ՀրազդանՋԷԿ»-ում տեղի ունեցած ողբերգության նման դեպքերի համար։ «Տեսչական մարմինն արձանագրումներն անում է էդ ընկերության տնօրենի, էդ ընկերության սեփականատիրոջ և աշխատակիցների համար, ասում է սիրելի հայրենակիցներ, այստեղ չի՛ կարելի աշխատել, որովհետև կարող է տեղի ունենալ պայթյուն, ներկաներից կարող են լինել զոհեր և այդպես շարունակ։ Տեսչական մարմնի գործառույթը դա է։:Մենք չենք կարող բոլոր այդ տեղերում ոստիկանական պահախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի՛։ Մենք չենք կարող տարածքի տիրոջն ասել՝ մենք չե՛նք թողնում, որ դու մտնես քո տարածք, որովհետև կարող է ասել՝ ես մտնում եմ իմ տարածք, որովհետև ոսկի ունեմ, պիտի տանեմ, վաճառեմ։ Մենք մարդուն գնում ենք, ասում՝ այս սնունդը, որ ձեր սեղանին դրված է, թունավոր է։ Մարդը ուտում է և թունավորվում։ Հիմա այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը, էդ մարդու ձեռքերն ու ոտքերը կապե՞ր։ Ես ենթադրում եմ, որ դեպքով կհարուցվի քրեական գործ, և քրեական պատասխանատության կենթարկվի այն մարդը, որն այդ տեսչական ակտը ստացել է, ստորագրել, բայց մարդկանց տարել է և փորձանքի է բերել»,- նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հրազդան ՋԷԿ»-ը տեսչական մարմնին մեղադրեց սխալ տեղեկություն տարածելու համար: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
