«Մշտապես դեմ եմ եղել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ ԼՂՀ պրոակտիվ կապերին»․ Վահրամ Աթանեսյան
![]() 234 Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 09:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վկաներ կան, եթե ազնվություն ունեն, պիտի հաստատեն, որ, լինելով ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երբեք որևէ տոնակատարության կամ ընտրությունների առիթով ոտք չեմ դրել ոչ Սուխում, ոչ Ցխինվալ, ոչ էլ Տիրասպոլ և մշտապես դեմ եմ եղել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ ԼՂՀ պրոակտիվ կապերին: Հատկապես պնդել եմ, որ այդ կազմավորումները ռուսական պրոյեկտ են: Աբխազիան, ՀՕ-ն և Մերձդնեստրը 1991-ին իրենց ճանաչել են համապատասխանաբար Վրաստանի և Մոլդովայի մաս, կոնֆլիկտը հրահրել է Ռուսաստանը, երբ Վրաստանը և Մոլդովան հրաժարվել են միանալ ԱՊՀ-ին: Ապարդյու՜ն ջանքեր, տասնյակ էջերով վերլուծական նյութեր, որ տրամադրել եմ ԱԳՆ-ին, ԼՂՀ նախագահին, ԱԺ նախագահին: 2008թ. աշնանը առաջարկել եմ ռուսական կողմի հետ քննարկել Աբխազիայի կողմից ԼՂՀ ճանաչման, կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարց, իսկ եթե մերժում ստանանք, ապա պաշտոնապես հայտարարել, որ Ստեփանակերտը չի ճանաչում Սուխումի անկախությունը, խզում է նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնահռչակ կազմավորումների հետ բոլոր կապերը: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
