«Ինչպես է Ford-ի տնօրեն Ջիմ Ֆարլին վախեցել Չինաստանում տեսածից». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «The Wall Street Journal-ում հոդված է հրապարակվել, թե ինչպես է Ford-ի տնօրեն Ջիմ Ֆարլին վախեցել Չինաստանում տեսածից՝ «What Scared Ford's CEO in China»:
Հոդվածը շատ ճիշտ նկարագրում է, թե ինչպես են չինացիները ոչ միայն հումքի ու աշխատուժի էժանությունից օգտվում, այլ նաև ստեղծել են մատակարարման շղթաներ, որոնք դարձել են ինքնարժեք իջեցնող ևս մեկ ազդեցիկ գործոն։ Նկարագրվում է նաև, թե ինչպիսի վախենալու արագություններով են չինացիները ստեղծում ու զարգացնում իրենց պրոդուկտները։
Հետո Ֆարլին ներկայացնում է իր տեսլականը Ford-ի մրցակցությանը դիմակայելու վերաբերյալ։
Այստեղ արդեն Ջիմ Ֆարլին կատարում է այն նույն սխալը, որը կատարում են ավտոմոբիլային և ընդհանրապես շատ տեխնոլոգիական ընկերությունների որոշում կայացնողները՝ պատճառների փոխարեն փորձում է լուծել հետևանքները։ Այսինքն՝ փոխանակ ինովացիայի միջոցով ստեղծեն մրցակցային առավելություններ և դրանց վրա կառուցեն թիրախային մարքետինգ, փորձում են գտնել շուկայի նիշաներ, որտեղ դեռ կարելի է վաճառքներ ապահովել։ "Դեռ" բառը այստեղ բանալի է։ Նույնիսկ եթե հաջողվի տվյալ նիշայում հաջողություն գրանցել, մրցակիցները արագ նկատելու են դա և մուտք գործեն նույն շուկա։
Այս մոտեցումը, իհարկե, տարօրինակ չէ Ջիմ Ֆարլիի համար, քանի որ նրա բեքգրաունդը մարքետինգից է գալիս։ Չնայած իմ ողջ հարգանքին մարքեթոլոգների հանդեպ, տեխնոլոգիական ընկերության CEO-ի բեքգրաունդը չպետք է մարքետինգից լինի ))
Իսկ BMW-ն, Rimac-ը և Tesla-ն գնում են ինովացիոն ճանապարհով, և նրանց մոտ մրցակցությունը ստացվում է։ Անհույս է չինացիների հետ "չինավարի" մրցակցելը։ Մասկի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ նա մեծ ընկերությունները ղեկավարում է, ինչպես ստարտափեր։
Innovation over Integration (Ինովացիան՝ ինտեգրացիայի փոխարեն):

«ՌԴ հայկական ձուկ արտահանելու արգելքից տուժող ձկնաբուծարաններին պաշտպանողները լավ կլինի սա էլ իմանան». Լևոն Գալստյան
26303:06
«Volkswagen-ն արևային էլեկտրակայանի սպասարկման համար 100 ոչխար է ներգրավել»․ Լևոն Ազիզյան
315Երեկ, 16:48
«Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա»․ Դանիել Իոաննիսյան
333Երեկ, 14:30
«Ուկրաինան շարքից հանել է ռուսական նավթավերամշակման հզորությունների ավելի քան 30 տոկոսը». #FT
967Երեկ, 13:33
«Ռուսական պատժամիջոցները շատ ցավոտ անդրադարձ են թողնելու մեր տնտեսության համար». Թաթուլ Հակոբյան
406Երեկ, 00:42
«Ադրբեջանի միջոցով հնարավոր է ոչ թե դիվերսիֆիկացիա, այլ կախվածություն»․ Արա Պողոսյան
47031.07.2026, 09:18
ՌԴ կառավարությունն արգելել է բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանումը
126630.07.2026, 20:34
«Այսօր կնշանակեմ գործարանի կառավարիչ-տնօրեն»․ Պապոյան (տեսանյութ)
66230.07.2026, 14:06