«Նման քայլերը կարևոր են»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գրառումը․ «Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իստեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ այս ամենն արդյունք է այն ատելության և անհանդուրժողականության, որ քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց դեմ:
Բայդենին անվտանգության պատասխանատուներն իսկույն առաջարկեցին կրճատել հանրային վայրեր այցելությունները, ուժեղացրեցին Թրամփի և այլ թեկնածուների անվտանգությունը:
Այս ատելության մթնոլորտում առաջին քայլն արեց Բայդենը՝ որպես իշխանություն, իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Նա զանգահարեց Թրամփին հետաքրքրվելու նրա առողջությամբ: Նրանք չէին շփվել 2020 դեբատներից հետո, նույնիսկ ձեռք չէին սեղմում: Անմիջապես հետո Քամալա Հարիսը դեբատներին մոտեցավ Թրամփին, ողջունեց և «լավ դեբատներ» մաղթեց: Մինչ մահափորձը Բայդեն-Թրամփ դեբատի ժամանակ ձեռքսեղմում չէր եղել, թեկնածուները չէին ողջունում միմյանց:
Անմիջապես հետո, 9/11 հուշահամալիրում Թրամփը, Բայդենն ու Հարիսը կանգնած էին կողք կողքի: Սա բացառիկ պահ էր: Դրանից հետո Թրամփի դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո Բայդենը կրկին զանգահարեց Թրամփին և ջերմ զրույց ունեցավ: Ավելին, ի նշան ազգային միասնականության, Բայդենն իր գլխին դրեց Թրամփի «MAGA» գլխարկը:
Նման քայլերն իրոք կարևոր են, սակայն ամերիկյան հասարակությունն այնքան պառակտված և երկփեղկված է, որ ազգային միասնականության քարոզ է արվում գոնե այս փուլում հասնելու թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը, քանի որ իրավիճակը հասել է ծայրահեղության»։

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
9702:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
140Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
224Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
151Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
120Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
111Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
199Երեկ, 16:00