«Փորձում է իր չիմացությունը բոլորին վերագրելով՝ արդարացնել իր տապալումները»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը գրել է․ «Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային», ապա Խրիմյան Հայրիկին է հիշել, իբր նա մեզ աշխարհի մասին ինչ որ պատկերացումներ է ավանդել, հետո տեղեկացնում է, որ «աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր», ապա ավետում է՝ «Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»։
Ի՞նչ է սա նշանակում․
որ Փաշինյանը դեպի Մոսկվա հերթական շրջադրաձն է կատարում։ Ստիպել են ու պետք է ենթարկվի։ Գնալու է գլխահակ ու խոնարհ։ Շրջադարձն արդարացնելու համար այն Խրիմյան Հայրիկով է փաթեթավորում, որն իրականում աշխարհի մասին մեզ ոչինչ էլ չի ավանդել, ընդամենը պատմել է միջազգային հարթակում իր անհաջողության մասին։
որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի բառապաշարն է կապկում։ Նրանք իրենց անկարողությունը կոմպլիմենտարիզմ էին անվանում։ Փաշինյանն այն թարգմանել, դարձրել է բալանսավորում ու փորձում է որպես նորույթ մատուցել։
որ Փաշինյանը չի լսել կամ էլ՝ լսել է, բայց չի կարդացել, կամ էլ կարդացել է, բայց չի հասկացել 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը հենց աշխարհի, աշխարհաճանաչողության ու աշխարհում սեփական տեղի գիտակցման մասին էր։ Էլ չեմ խոսում դեռևս 1989-ին հրապարակված «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածի մասին, որի հեղինակը Ռաֆայել Իշխանյանն էր։
որ Փաշինյանը չգիտի՝ այն, ինչ մասին գրել է՝ հայտնագործություն չէ, այդ մասին երկար խոսվել ու շատ գրվել է։ Ինքը պետք է կարող լիներ ու անցյալը մերժելու փոխարեն սերտեր անցյալի դասերը։ Այդ դեպքում կհաջողեր և՛ ինքը, և՛ մենք, ու այս վիճակում չէինք լինի։
Սա նաև նշանակում է, որ աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին իր սեփական մակերեսային պատկերացումներն, իր չիմացությունը, իր անտեղյակությունը փորձում է բոլորին վերագրելով արդարացնել իր տապալումները, իր ճակատագրական սխալները, իր վայրիվերումներն, մեկ դեպի Արևմուտք, մեկ դեպի Ռուսաստան իր շրջադարձներն, իր պարտությունները, որ, ցավոք, վերջին հաշվով, բոլորիս պարտություններն են դառնում»։

«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
23Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
48Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
69Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
69Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
62Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
176Երեկ, 20:24
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
84Երեկ, 19:54