«Կոռուպցիան հենց սա է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 55․7քմ հողամաս /Լոտ-68 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 33420 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 33․420 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 10 արձանագրությունը:
Օգոստոսի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեի 55․7քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանին:
Աղավնավանքը Դիլիջան քաղաքից հեռու է 26 կմ, այդտեղ հողամասերի շուկայական գները բարձր են։ list.am կայքում վաճառքի են դրված Աղավնավանքում 650 քմ մակերեսով 2 հողամասեր, որոնցից մեկի գինը նշված է 32 հազար դոլար, մյուսինը՝ 37 հազար դոլար։ Դիլիջան քաղաքի, համայնքի հասարակական կառուցապատման հողամասերը ձևական աճուրդներով օտարվում են Երևանի, Վանաձորի, Իջևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Այդ ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ։ Դիլիջանից հայտնում են, որ հողերի օտարման գործը ղեկավարում են Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը և նրա տեղակալ Արման Բազինյանը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04