«Մեզ մոտ հրաժարվում են եղած իրավունքներից, Ադրբեջանում՝ հորինում գոյություն չունեցող իրավունքներ»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 194 Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ., 14:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Արցախի վրա հարձակման տարելիցի առթիվ մի շարք ադրբեջանական «ՀԿ»-ներ (պետության կողմից կառավարվող կառույցներ) դիմել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի ղեկավարությանը՝ նշելով, որ Հայաստանը իրենց «պատմական հողն» է, մշակութային ժառանգության «բնօրրանը», նաև կոչ անելով ճնշել ՀՀ իշխանություններին՝ ապահովելու իրենց «արժանապատիվ ու անվտանգ վերադարձը նախնյաց երկիր»։ Թերևս երևի չանդրադառնայի այս նամակին, եթե չկարդայի ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, որտեղ ոչ մի խոսք չկար ԼՂ 120,000 հայերի հավաքական ու անհատական իրավունքների, այդ թվում՝ վերադարձի անքակտելի իրավունքի մասին։ Սա երկու զուգահեռ իրականություն է՝ մեզ մոտ հրաժարվում են եղած, ամրագրված իրավունքներից, իսկ Ադրբեջանում, դրան ի պատասխան, հորինում են գոյություն չունեցող իրավունքներ, մեզ մոտ կոչ են անում հրաժարվել արմատից, մերժել ընկալումներն այն հողի մասին, որտեղ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցն է հիմնել, որտեղ մենք արմատ ու մշակութային հարուստ ժառանգություն ունենք, իսկ հարևան իրականության մեջ մեր պետության հաշվին հորինում են «նախնյաց երկիր», իրանական մշակույթային ժառանգության ատրիբուտները վերագրում իրենց, միգուցե մի օր էլ ասեն, որ Հեյդար Ալիևի տապանը Արագածի վրա է կանգնել մեծ ջրհեղեղից հետո։ Ճիշտ հասկացեք, իրենք շատ անհեթեթություն կարող են հորինել, վտանգը՝ այդ ամենը անտեսելն է, դրանք իրենց դեմ չուղղելը, սեփական իրավունքները, արմատը, պատմությունը մոռանալը․․․Հենց այդ քաղաքականությունն է նպաստում, որ իրենք նման քայլեր են ձեռնարկում մեր դեմ։ Ի վերջո, մենք մեր պատմությունից ոչինչ չսովորեցինք․․․սա է իրողությունը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

