«Փաշինյանն Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու մեջ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 6-ին գրել եմ, որ շաքարավազի ներկրման, վաճառքի բիզնեսում գերիշխող դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում է 445, «էկոնոմ» մակնիշի շաքարավազը՝ 425 դրամով։ Իսկ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 340 դրամով։ Չգիտեմ՝ իմ գրածը կապ ունի՞ դրա հետ, թե՞ ոչ, սակայն այժմ «Երևան սիթի» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 430, «էկոնոմ» մակնիշի շաքարավազի գինը 410 դրամ է, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը «մեծահոգություն է արել», 15 դրամով իջեցնելով գինը։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու, Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ։ Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
153Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
66218.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
68018.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
45917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
41917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
43316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
43116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
36816.09.2026, 15:12