ՀԷՑ-ն ուզում են խլել․ գործի են անցել․ «Հրապարակ»
![]() 158 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»։ Հրավիրվել են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մոտ 10 օր առաջ ՔՊ-ն նրանց կրկին կանչել էր ԱԺ՝ փակ ֆորմատով Վահե Ղալումյանի հանձնաժողովում քննարկման։ Գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից՝ «Տաշիր գրուպից» խլելու հարցը։ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական տրամադրությունները նպաստում են այդ գործընթացին։ Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր: Ասել էր, որ պետության աջակցության, ՀԷՑ-ը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան փոխել մաշված ենթակառուցվածքները: Սակայն, փաստորեն, իշխանությունը որոշել է մինչեւ վերջ գնալ․ հիմա էլ բաց քննարկում են կազմակերպել, որ ՀԷՑ-ը խլեն սեփականատիրոջից, և դա անում են օրենսդիր մարմնի միջոցով։ Երեկ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր լայվ մտել, թե՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին գրեք իմ էջում»:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
