Ինչո՞ւ է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում ՔԿ-ին․ «Ժողովուրդ»
![]() 168 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ դատախազությունը մեծ շուքով հրապարակեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող 76 դրվագով քրեական վարույթի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին մի քանի հարց է ուղարկել՝ մասնավորապես հետաքրքրվելով. «Արդյոք ուսումնասիրվել են «Հայկական ժամանակ»-ի հետ Մ. Մինասյանի փոխհարաբերությունները՝ մասնավորապես ինչ պայմաններից կամ դրդապատճառներից ելնելով է «Պրեսս ստենդ» ընկերությունը, որը ըստ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի՝ փոխկապակցված է Միքայել Մինասյանի հետ, գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի. իսկ մյուս թերթերի դեպքում այդպիսի պայմանագիր չի եղել: Ինչ իրական պայմանավորվածություն կամ դրդապատճառ կար այդ արտոնյալ պայմանագրի հետևում»: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե «Միքայել Մինասյանը իր՝ 2020 թվականի հունիսի 20-ի «Ստի վերջը 10» «խոհանոցային» բացահայտման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի միջոցով կոնկրետ գումար է փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որ նրա ընտանիքի մասին նյութ չգրվի ՀԺ-ում. արդյոք այս դրվագով քննություն իրականացվո՞ւմ է, եւ ի՞նչ նոր հանգամանքներ կան հանրային հարթակում հնչեցված աղմկալի այս բացահայտումից հետո: Չվնասելով նախաքննությունը՝ ակնկալում ենք հնարավորինս ընդգրկուն պատասխաններ»: Սակայն այս պարզ հարցին էլ ՀՀ քննչական կոմիտեն տվել է պատասխան, թե «հայցվող տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, որոնց տրամադրումը ներկայումս նպատակահարմար չէ»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
