Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««British petroleum»-ը լքում է Ադրբեջանը»․ Արա Պողոսյան

««British petroleum»-ը լքում է Ադրբեջանը»․ Արա Պողոսյան
151
Երեկ, 17:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««British petroleum»-ը լքում է Ադրբեջանը։
Բրիտանական այս գիգանտը թերևս տարիներ առաջ էր փորձում լքել, բայց փաստը արձանագրվում է այժմ։
Ըստ էության, նավթային բռնապետությունը զրկվելով գլոբալ կորպորացիաների ներկայությունից մի օր վերածվելու է նավթային գաճաճ դիկտատուրայի։
Բրիտանական կապիտալի կողմից Ադրբեջանը լքելը ունենալու է որոշակի աշխարհաքաղաքական հետևանքներ, որը պարտադիր չի, որ մեկ-երկու տարվա ընթացքում արտահայտվի։
Բաքվի նավթային բռնապետությունը բացառապես նավթա-գազային գործարքներով ապրող դասական արհեստական բռնապետություն է, որին ևս սպասվում է այնպիսի վախճան, ինչպես նախորդ բռնապետներին»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան