«Ինչի՞ դիմաց է ՀԷՑ-ն անցել Կարապետյանին՝ իբրև միանձնյա սեփականություն». Անդրանիկ Քոչարյան

«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե քաղաքական պատճառներ կան։ Դուք այս տարբերակը, սակայն, բացառեցիք»,-ԱԺ-ում հոսանքազրկումների վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։ Պատգամավորը նաև հետաքրքվեց, թե ի՞նչ գնով է ձեռք բերվել ՀԷՑ-ը․ «Լավ կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև ՀԷՑ-ի սեփականատերը։ Հետաքրքիր է, արդյո՞ք տիրապետում եք այն տեղեկատվությանը, թե
ի՞նչ գնով է սեփականատերը ձեռք բերել բաշխիչ ցանցը։ Ինչի՞ դիմաց է նախկինում ՀԷՑ-ն անցել Սամվել Կարապետյանին իբրև միանձնյա սեփականություն»,-Քոչարյանը հարցն ուղղեց Գարեգին Բաղրամյանին։ Սպառիչ պատասխան չստանալով՝ պատգամավորն ասաց․ «Սեփականատիրոջից ճշտեք, թե ինչ գնով է ձեռք բերել և մեր մեր հաջորդ հանդիպումներից մեկում ներկայացրեք։ Ես գիտեմ, թե ինչ գնով է»։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
8311:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
508Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
202Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
28908.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
28408.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
24008.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
89108.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
20508.09.2026, 08:42