Սերժ Թանկյանն Արցախի հայաթափությունը համարել է էթնիկ զտում և շեշտել հայրենադարձության անհրաժեշտությունը
140 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 17:36 Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը համարել է էթնիկ զտում: Նա շեշտել է, որ 120 հազար հայեր ադրբեջանական վարչակազմի կողմից բռնի կերպով տեղահանվեցին Արցախից, այն հողից, որտեղ ապրում էին ավելի քան երկու հազար տարի։ «Ինը ամիս տևած շրջափակումից ու սովից հետո Ադրբեջանը հարձակվեց նրանց վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Կամպոն Ադրբեջանի գործողությունները որակեց՝ որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանն իր հերթին կայացրեց մի քանի որոշում՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրանք չեն կարող վստահել Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է էթնիկ զտում և սպանել շատ հայերի՝ դրսևորելով ծայրահեղ ռասիզմ։ Հայատյացությունը նույնիսկ նրանց ազգային քաղաքականությունն է»,- ասել է Թանկյանը։ Նրա համոզմամբ՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը, ինչի համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրոմիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։ Ըստ նրա՝ այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն։ «Մենք չեն կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- իր ուղերձում շեշտել է Թանկյանը։ |
«Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն է՝ ուղղված Ռուսաստանի դեմ». Սերգեյ Ցեկով
13403:24«Մենք լո՞ւրջ պետություն ենք». Արմեն Դուլյան
10603:12«Մի մտածեք, որ գնում եք պարտված բանակ». Գեղամ Օհանյանը՝ զինակոչիկներին
12901:06«100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արևմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երևանի մատույցներում». Էդուարդ Շարմազանով
12601:00«Որոշել են խուճուճ ձևաչափով տանել Հայաստանն ինքնասպանության». Արման Աբովյան
13400:48«Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիային». Հակոբ Բադալյան
13500:36«Շատերը չեն ընկալում մի շատ դաժան, բայց պարզագույն իրականություն». Արգիշտի Կիվիրյան
11900:30«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Արամ Սարգսյանն է (տեսանյութ)
11700:24