«Տոմսային նոր համակարգին այս ցուցանիշներով անցնելը վտանգավոր է»․ Տիգրան Ավինյան

Հունվարի 1-ից երևանյան հանրային տրանսպորտը և մետրոպոլիտենը կաշխատեն միասնական տոմսային համակարգով։ Քաղաքացիները վճարումը կանեն QR code-ով: Առայժմ հատուկ սարքերից օգտվողների քանակը չի գոհացնում քաղաքային իշխանությանը, այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհեց վիճակագրական տվյալներից․ «Մետրոպոլիտենը փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներով այս տոմսային համակարգին անցնելու համար միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև 1% կամ դրանից ցածր թվերը մեզ չեն բավարարում։ Հունվարի 1-ից անցնում ենք նոր համակարգին, պետք է պատրաստ լինենք, սակայն այսօրվա թվերով անցումը նոր համակարգին վտանգավոր է։ Պետք է անել այնպես, որ սարքերից օգտվողների թիվը կտրուկ աճի»,-ասաց Ավինյանը։
Համաձայն ներկայացված տվյալների վերջին մեկ շաբաթում միասնական տոմսային համակարգից օգտվել են 1.888.314 ուղևորից 44 341–ը։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի քաղաքային տրանսպորտից օգտվել է 100 509 ուղևոր, որոնցից 1721-ն է էլեկտրոնային տարբերակով վճարում կատարել։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04