Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ
175
Երեկ, 22:36

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մանվել Մ-ն իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Սամվել Գ-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Արա Հ-ն, 20-ամյա Արմեն Ու-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վահե Ա-ն ժամանել են Սոսեի փողոցի 28 հասցե՝ ՌԴ քաղաքացի 19-ամյա Լեռնիկ Բ-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, որի ընթացքում Լեռնիկ Բ-ն և իր ընկեր, Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ-ն վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, որի ժամանակ Լեռնիկ Բ-ն իր մոտ եղած գազային ատրճանակից հնչեցրել է կրակոցներ դեպի օդ: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Լեռնիկ Բ-ին և դեպքի մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: