«Մեր լաբորատորիաները խայտառակ վիճակում են»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ խնդիրներ կան լաբորատորիաների հետ կապված՝ սկսած անասնաբուժականից։ «Մեր լաբորատորիաները խայտառակ վիճակում են։ Լաբորատոր փորձանմուշների բացակայության արդյունքում չեն կարողանում ախտորոշել հիվանդությունը։ Մարդիկ աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, պիտի բարի լինեն իրենց գործառույթը կատարեն։ Հիմա մարդկանց մենակ ենք թողել, ասում ենք՝ գնացեք մենակ որոշեք՝ ինչ հիվանդություն ա, ինչ ա։ Գյուղացին մենակ ո՞նց կարող ա էդ հարցերի պատասխանները ստանա։ Ունենք խնդիր նաև կոնյակի հետ կապված։ Մեր կոնյակագործներն ինձ ահազանգել են, որ ՌԴ-ում խնդիրներ և խոչընդոտներ են առաջանում կոնյակի հետ կապված։ Նմուշներ են վերցրել, և կարծես թե խոչընդոտ են հանդիսանում մեր ապրանքի արտահանման հետ կապված»,- նշել է Դանիելյանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04