«Ֆրանսիայի նախագահի մոտ դարձյա՞լ տրամադրությունների փոփոխություն է». Հակոբ Բադալյան
![]() 238 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 18:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մինչդեռ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փարիզում կայացած խաղաղության հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովի ելույթում արել է մի քանի ուշագրավ հայտարարություն: Մասնավորապես, Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի սահմանափակվում միայն Եվրոմիությամբ ու ՆԱՏՕ-ով, հետեւաբար, պետք է խորհել Եվրոպայի ապագա կազմակերպման շուրջ: «Մենք փորձում ենք զարգացնել Եվրոպական քաղաքական համայնքը: Բայց մենք պետք է խորհենք Եվրոպայի կազմակերպման նոր ձեւի մասին, իսկ հետո վերաիմաստավորենք մեր կապերը Ռուսաստանի հետ, այս մայրցամաքում խաղաղության մասին»,- հայտարարել է Մակրոնը: Նա խոսել է նաեւ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձեւավորված աշխարհակարգը անարդար է եւ պետք է կառուցել նոր աշխարհակարգ: Ֆրանսիայի նախագահի մոտ դարձյա՞լ տրամադրությունների փոփոխություն է, թե՞ նա շարունակում է «պատեպատ» քաղաքականությունը, այսինքն փորձում դիրք ու տեղ փնտրել որտեղ որ կհաջողի՝ լինի Միացյալ Նահանգներ, Չինաստան, Հնդկաստան, թե այլուր: Ֆրանսիան բարդ վիճակում է: Իհարկե գուցե ոչ այնքան, որքան Գերմանիան, բայց բարդ վիճակում է: Առնվազն այն հանգամանքը, որ երկրորդ համաշխարհայինից հետո Ֆրանսիան ըստ էության ներառվել է «հաղթողների բարձրագույն խմբում»՝ հիմնականում ԽՍՀՄ նախաձեռնությամբ, ինչը իհարկե պայմանավորված է եղել Ստալինի հաշվարկներով, Ֆրանսիայի առնչությամբ ձեւավորել է որոշակի թե մտածողական, թե հոգեբանական իներցիա՝ լինել առաջնորդողների, եղանակ ստեղծողների շարքում: Բայց, դա բարդ է, որովհետեւ այդ առումով Ֆրանսիան այսօր բավականին թույլ է: Ֆրանսիան կամ ամբողջապես կենթարկվի բրիտանական ռազմավարության, կամ համարձակություն կունենա իր ռազմավարությամբ ի վերջո ավելի համարձակ ու ինքնիշխան աշխատել Ռուսաստանի եւ Գլոբալ հարավի ուղղությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
