Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը»․ ՀՀՄ

«Իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը»․ ՀՀՄ
81
Այսօր, 16:18

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունից հայտնում են․ «Վարչախմբի բռնաճնշումները Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր թափ են ստանում։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հարցազրույցից 3 օր անց օրվա իշխանությունը որոշել է փակել Պողոսյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Կեչառիս» հյուրանոցը, փորձելով լռեցնել ՀՀՄ նախագահին:
Հիշեցնենք, որ հարցազրույցում կուսակցության նախագահը մասնավորապես ահազանգել էր, որ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Տիգրանաշեն գյուղը»: