«Հայ Առաքելական եկեղեցին ունեցել է բացառիկ դեր հայ ազգի ճակատագրում». Արգիշտի Կիվիրյան
![]() 223 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 19:42 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելիներս, եկեք մի բան էլ բացատրեմ։ Հայ Առաքելական եկեղեցուն կարելի է սիրել, կարելի է չսիրել, բայց ինքն, անկախ ամեն ինչից, ունեցել է բացառիկ դեր հայ ազգի ճակատագրում։ Ընդ որում, ես դա փաստում եմ՝ ինքս չլինելով ՀԱԵ հետեւորդ։ Թվարկեմ հիմնականը։ Հայ Առաքելական Եկեղեցին այս տարածաշրջանում, ու անգամ այս տարածաշրջանից դուրս դարեր շարունակ շատ ակտիվ զբաղվել է պրոզելետիզմով, այսինքն շատ կոպիտ ասած, ով ձեռն ընկել ա, սարքել ա իր հետեւորդը, իսկ քանի որ մինչեւ 19-րդ դարի վերջը, կարելի է ասել, ազգությունը որոշվում էր կրոնով, ապա դա նշանակում է, որ ով դարձել է իր հետեւորդը, ապա ընթացքում դարձել է հայ։ Ու հավանաբար, միմիայն դրա շնորհիվ է, որ մոտ հազար տարի չունենալով կենտրոնական պետություն, այս ագրեսիվ միջավայրում հայերը չեն վերացել։ Լավ ա թե վատ ա, դա ՀԱԵ գործունեության արդյունքն ա։ Երկրորդը, Եկեղեցին լավ թե վատ, պետականության բացակայության պայմաններում իրականացնելով քաղաքական կառավարում, փաստացի կարողացել ա պահել ազգի գոյությունը Հայոց լեռնաշխարհում ու բավական էր, որ ստեղծվեին հայկական քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործընթացները վերցնեին իրենց ձեռքը, ընդամենը 25 տարի անց Հայոց լեռնաշխարհի հիմնական մասում հայը բնաջնջվեց՝ որպես տեսակ։ Երրորդը, եթե Էջմիածինը չլիներ այս տարածքում ու Եղեռնից հետո հայկական զանգվածները չգային ու չհաստատվեյին այստեղ, ապա այս տարածքում, որը չէր ընկալվում՝ որպես Էրգիր, հայկական պետության հռչակումը շատ դժվար կլիներ պատկերացնել։ Այս երեք հիմնական փաստը լիովին բավարար են, որ ընդունվի ՀԱԵ պատմական դերը հայ ազգի ճակատագրում, անկախ իր հետեւորդ եք, հեթանոս, թե աթեիստ։ Ես ինքս մշտապես քննադատել եմ Եկեղեցուն, բայց դրա նպատակը այլ ա եղել, որ ինքը գործի ավելի արդյունավետ, օրինակ, ես ինքս համարում եմ որ եթե ինքը ներկայումս էլ շատ ակտիվ զբաղվի այս տարածաշրջանում ու դրանից դուրս պրոզելետիզմով, ապա այդ կերպ կկարողանանք ավելացվել այս մեռնող ազգի թվաքանակը ու նոր արյուն լցնել ազգի մեջ։ Նաեւ կան արդյունավետ գործունեության այլ ոլորտներ, որոնց մասին հաջորդ անգամ»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
