Բացահայտվել է կրկնակի հատակով արկղերում թաքնված ծխախոտի մաքսանենգ ներկրման սխեմա

Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են կրկնակի հատակով արկղերում թաքնված ծխախոտի մաքսանենգ ներկրման սխեմա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊԸ-ն անցյալ տարվա փետրվարին տարանցման հայտարարագրով հայտարարագրել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ, որտեղ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։
Պարզվել է, որ արտադրող ընկերության կողմից նշված ծխախոտները ՀՀ տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊԸ-ն ստանձնել է դրանց արտահանումը։ Առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման ծխախոտն իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով՝ 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով՝ 88.864.800 ՀՀ դրամ։
Ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է:

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
10713:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
12012:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
207Երեկ, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
80521.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
79921.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
29821.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
34220.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
103118.09.2026, 19:48