«Հնարավո՞ր է ունենալ միջուկային զենք ու չհայտարարել դրա մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 183 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 11:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի նախագահը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասում է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծելու և պատրաստ է վերականգնել միջուկային գործարքը: Փեզեշկիանը ասում է, որ դա կարող է լինել սակայն այն պարագայում, որ ԱՄՆ ու Եվրոպան կատարեն իրենց պարտավորությունները, այլ ոչ թե միայն Իրանից պահանջեն պարտավորությունների կատարում: Ըստ իս, Թեհրանի այս դիրքորոշումն ունի առավելապես տակտիկական իմաստ: Կարծում եմ, Իրանն արդեն ունի միջուկային զենք, պարզապես հայտնում է դրա մասին չհայտարարելու պատրաստակամություն: Սա կարող է թվալ տարօրինակ՝ ունենալ զենք ու չհայտարարել այդ մասին, ինչպե՞ս է դա հնարավոր: Կարծում եմ հնարավոր է, որովհետև միջուկային զենքը դրոշակ չէ, որ ծածանես: Միջուկային զենքը դա աշխարհաքաղաքական ստատուս-քվո է: Թեհրանը փաստացի առաջարկում է Արևմուտքին պայմանավորվել Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող ստատուս-քվոյի շուրջ, դրա դիմաց հրաժարվելով դիրքավորվել որպես միջուկային պետություն և չշարունակել ծավալալ այդ տեխնոլոգիան: Որովհետև, եթե Իրանը հայտարարի միջուկային զենք ունենալու մասին, առնվազն երկու պետություն դրանից հետո հստակ բարձրաձայնելու են միջուկային զենք ունենալու իրենց իրավունքի մասին՝ Թուրքիա եւ Սաուդյան Արաբիա: Իսկ սա արդեն Արևմուտքի համար լինելու է նոր խնդիր ու գլխացավանք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
