«Ուզո՞ւմ եք մեկ-մեկ ասեմ՝ ով ոնց ա հասել ընդեղ»․ Սամվել Բաբայան
![]() 613 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 12:00 «Մնացականյան Լևոնը կապվում է Թուրքմենստան իր ծանոթի հետ, ասում՝ Ալիևի փեսուն ասեք՝ գնում եմ, թող սահմանին ինձ բաց թողնեն։ Գնում ա, բայց սահմանին արդեն ասել էին, որ ձերբակալեն։ Բաբայան Դավիթին Բակո Սահակյանը և իր թիմը համոզում են, թե գնա հանձնվի, որ մեզ բաց թողնեն»,- «RusArmInfo»-ի եթերում ասել է ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվում։ «Ուզո՞ւմ եք մեկ-մեկ սենց ասեմ՝ ով ոնց ա հասել ընդեղ։ Դատը կլինի, կլսեք բաց էֆիրում, կհասկանաք իրականում ինչ ա։ Էդ մարդիկ գնացել են ռուսական բազա, նստել են, սպասել։ Երբ իրենց ախրանաներին, աշխատողներին, ԱԱԾ-ի, ՄՎԴ-ի պետերին սահմանի վրա պառկեցրել են, ասել՝ մինչև ձեր ղեկավարները չգան, ձեզ բաց չենք թողնելու, գնացել են էդ գիշեր ժամը 3-ից մինչև առավոտվա 5-6-ը էդ մարդկանց համոզել, որ եկեք, ձեր հետ ուզում են խոսեն։ Եկել են էնտեղ, նստել են, մի 7-8 ժամ խոսել են, հետո էդ մարդկանց բաց են թողել, իրենց էլ տարել են Բաքու։ Երբ ռուսական բազայից իրենք ուզել են դուրս գան և գնան էդ խոսակցությանը, ռուսական սպայական կազմը ասել է՝ մի արեք դա, բայց իրենք գնացել են։ Գնացել են՝ վստահ լինելով, որ կհամոզեն ադրբեջանցիներին»,- նշել է Բաբայանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
