«Կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած գործող իշխանությունների իբր աջակցության հայտարարություններին, Շիրակի մարզի ֆերմերներն այս տարի ևս կանգնած են բերքն իրացնելու լուրջ խնդրի առաջ։
Մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել։ Արտադրության ծախսերը չեն փոխհատուցվում վաճառքից ստացված եկամուտով և, հետևաբար, ֆերմերները փորձում են ամեն տարի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները:
Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ ֆերմերների մեծամասնությունը չունի ժամանակակից ներքին ջերմաստիճանը վերահսկվող մշակաբույսերի համար նախատեսված պահեստարաններ, որտեղ բերքը կարող է մնալ մինչև ավելի լավ ժամանակներ: Ուստի, բերքահավաքից հետո մարզի ֆերմերները կարտոֆիլը փորձում են շատ արագ վաճառել։
Կարտոֆիլի արտադրությունը Հայաստանի և մասնավորապես Շիրակի մարզի ագրոարդյունաբերական համալիրի ամենաթույլ ոլորտներից է։ Փաստն այն է, որ կարտոֆիլը վերջին տարիներին կառավարության աջակցության առաջնահերթություն չի եղել. բազմամիլիարդանոց ներդրումներ և բյուջետային ներարկումներ են կատարվել լոլիկի, վարունգի, ելակի ջերմոցային արտադրության մեջ:
Այս ոլորտն այսօր գրավիչ չէ ներդրումների տեսանկյունից. իրացման գները վերջին տարիներին շատ ցածր են եղել, հսկայական ներդրումներ են պահանջվում, իսկ ոլորտի պետական աջակցությունը գրեթե բացակայում է։ Իրավիճակն այս ոլորտում բարդացնում է նաև համեմատաբար էժան իրանական կարտոֆիլի ներկրումը։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վերջին տվյալներով կարտոֆիլի ներմուծումն աճել է՝ կազմելով 5,8 հազար տոննա։
Կարտոֆիլի մշակումը շիրակցի շատ ֆերմերների համար միակ ապրելու միջոցն է և առանց պետական լուրջ աջակցության նրանցից շատերը պարզապես կսննկանան»։

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
125Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
24513.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
46411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
48011.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
46411.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
99510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
174009.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
49109.09.2026, 10:18