«Նորք-Մարաշը կենտրոնին կապող ճանապարհի շինարարությունը պետք է 10 ամիս առաջ ավարտված լիներ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս է չընտրված քաղաքապետի պատկերը, որ երջանիկ հայացքով, իրանից գոհ-գոհ ներկայացնում է կոռուպցիայով նոր արված ասֆալտը, որը քանդվում ու փշրվում է։
Ուրեմն Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհի շինարարությունը, ըստ պայմանագրի, 1-ին փուլը պետք է ավարտեին 2023 թվականի նոյեմբերի 23-ին, քանի որ պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերը ուժի մեջ մտնելու օրվանից: Իսկ դա տեղի է ունեցել 05.08.23 թվականին, և, ըստ պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեին օրացուցային 80-րդ օրը, այսինքն 2023 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ այսօր սեպտեմբերի 24-ն է՝ 2024 թիվ: Ստացվում է, որ արդեն ուղիղ 10 ամիս փողոցի ասֆալտապատման աշխատանքները պետք է ավարտված լինեին, բայց աշխատանքները նոր են մեկնարկել։
Պայմանագրի 6.2 կետով նախատեսված՝ աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառույից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ՝ կատարման ենթակա չկատարված աշխատանքի գնի 0.05% տոկոսի չափով։
Ընդհանուր ասֆալտապատման աշխատանքների պայմանագիրը կազմում է 567.300.000 մլն դրամ, և, հաշվի առնելով, որ աշխատանքները նոր են մեկնարկել, Երևանի քաղաքապետարանը դեռ ոչ մի գումար պետք է որ վճարած չլինի։
Եթե հաշվենք պայմանագրով նախատեսված չկատարված աշխատանքի գնի 0.05% տոկոս տույժ տուգանքը, ապա ստացվում է, որ 306 օր աշխատանքները ուշացել են, և երբ 567.300.000 մլն. դրամը բաժանում ենք 0.05%, կազմում է 283.650 դրամ և բազմապատկում ենք աշխատանքների ուշացած 306 օրվա ժամանակահատվածին, ապա ստանում ենք 86.796.900 մլն դրամ: Այսինքն, ըստ պայմանագրի, աշխատանքները իրականացնող ԱՐՀՈՎՇԻՆ ՍՊԸ-ն պետք է ենթարկվի 86.796.900 մլն դրամ տույժ տուգանքի։
Հիշեցնեմ, որ ես անցած տարի անդրադարձել էի այս ասֆալտապատման աշխատանքներին։
Անցած տարվա տեսանյութը՝ ստորև»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04