Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում»․ Ստեփան Դանիելյան

«Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում»․ Ստեփան Դանիելյան
109
Այսօր, 14:18

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն և իր միջազգային պարտնյորները գուժում են, որ մենք պետք է պատրաստվենք մի քանի սառը ձմեռների, իսկ գուցե նաև՝ սովի։
Իսկ ինչո՞ւ պետք է նման արհավիրքների պատրաստվենք և հանուն ինչի՞։
Պատասխանը պարզ է, Ռուսաստանի ազդեցությունից վերջնականապես ազատվելու համար, պատք է հրաժարվենք ռուսական գազից, դա են մեզ ակնարկում։
Հանուն ինչի՞, հանուն նրա, որ բացվի առաջին հերթին ռազմական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքը»։ Պատահական չի նաև, որ Ռուսաստանից ակնարկում են, որ միայն գազով չեք պրծնի, հացահատիկի 90%-ն էլ եք արտահանում, և ոչ միայն։
Ինչ վերաբերվում է գազին, ապա չի բացառվում նաև գերմանական սցենարը, երբ գազամուղը պայթեցվում է, և կայացած փաստի առջև ենք հայտնվում։
Վերադառնանք ցրտին, մթին ու սովին։ Եթե 90-ական թվականներին մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում զրկանքների և բնակչության մեծ մասը դիմացավ այդ փորձությանը, իսկ հարյուր հազարավորները արտագաղթեցին, ապա հիմա հասկանալի չէ՞, թե հանուն ինչի ենք այդ ամենի կրկնությանը պատրաստվում։ Կամ գիտենք՝ հանուն Թյուրքական Աշխարհի։ Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում։
Իրականում ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերն, այլ ոչ թե Թուրքիան և Ադրբեջանը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան