ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ»
![]() 216 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արտախորհրդարանական ուժերն այս օրերին հասարակության եվրոպամետ հատվածի ստորագրություններն են որսում, որպեսզի այդ միջոցով իշխանություններից պահանջեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։ Այս տեղեկության առնչությամբ զրուցեցինք ՔՊԿ փոխնախագահ, վարչության անդամ Վահագն Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ վարչության նիստերը փակ են. «Երկրորդ՝ այն թեմաները, որոնք քննարկում ենք, մեր ռելիզներում հրապարակում ենք, իսկ այդ թեման ընդհանրապես չի քննարկվել և ռելիզներում էլ չկա»։ ՔՊԿ վարչության անդամ, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ևս ասաց, որ վարչության նիստերի մասին տեղեկություն պաշտոնապես տրվում է, ինքը ոչինչ չունի ասելու։ Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, իրենց օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարց, նման քննարկում կուսակցությունում ունեցե՞լ են, եթե ունեցել են, ի՞նչ ֆորմատով, նա խուսափողական պատասխան տվեց. «Խնդրում եմ, այդ մասով հարցեր մի ուղղեք, ես վարչության անդամ եմ, բայց հարկ եղած դեպքում՝ վարչության կողմից հայտարարություն տարածվում է։ Ես որևէ մեկնաբանություն կուսակցական գործունեության մասով չեմ ուզում եմ տալ»: Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինքն անձնապես ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով, արդյոք իրատեսական համարո՞ւմ է ԵՄ անդամակցությունը: Պետրոսյանը կրկին խուսափեց պատասխանելուց՝ ասելով՝ «Ես դիրքորոշում չունեմ դրա վերաբերյալ հայտնելու»։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ով ստորագրահավաքի նախաձեռնողներից է, ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ինձ հետ համակարծիք կլինի, որ Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը, իսկ ժողովուրդը գիտի՝ ինչ պետք է անել, մենք էլ ժողովրդի աջակցությամբ գիտենք՝ ինչպես պետք է առաջնորդենք այս շարժումը։ Մենք, օրենքով սահմանված կարգով, 50 հազար ստորագրությունն ենք հավաքում, որից հետո կտեսնենք՝ ԱԺ-ում ինչ ընթացք կունենա, եւ ըստ այդմ կորոշենք, թե ինչպես ենք գործելու. բայց որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ժողովուրդը, այստեղ երկու կարծիք չկա»։ Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է խորհրդարանի կողմից մերժում ստանալուց հետո՝ 300 հազար ստորագրություն հավաքելու ուղղությամբ սկսեն աշխատել. «Մենք որևէ բան չենք բացառում, բայց այդ մասով դեռ չունենք որոշում։ Ժողովրդի ոգևորությունը տեսնելով՝ կարծում ենք, որ 300 հազար ստորագրություն հավաքելու համար ոչ մի դժվարություն չի լինի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
