Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարանական ընդդիմությունը նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսի». Ոսկան Սարգսյան

«Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարանական ընդդիմությունը նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսի». Ոսկան Սարգսյան
167
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 03:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարանական ընդդիմությունը նրան անվստահություն հայտնի:
Նիկոլ Փաշինյանը մարսեց նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները, Իջևան համայնքի Կիրանց գյուղի հողերն անօրինական կերպով Ադրբեջանին հանձնելը։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն ազատելու համար Հայաստանը ռազմական ուժ չի կիրառի, դրանով Ալիևի համար կանաչ լույս վառեց Հայաստանից նոր տարածքներ գրավելու։ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Թուրքիան վերադարձել է ցեղասպանությունը շարունակելու համար, իսկ երեկ այնքան էր ուրախացել Էրդողանին տեսնելով, կարծես թե իր հարազատ, հեռվից եկած եղբորն էր հանդիպել։ Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ խորհրդարանական ընդդիմությունը նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան