Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Էրդողանը բաց ուղերձ էր հղում»․ Անդրանիկ Թևանյան

«Էրդողանը բաց ուղերձ էր հղում»․ Անդրանիկ Թևանյան
74
Այսօր, 14:30

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական սիմվոլիզմ
Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին:
Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:
Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:
Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան