«Եթե ավելի էժան, որակով ու արագ մատակարարում է Ադրբեջանը, կարելի է քննարկել»․ Բաբկեն Թունյան

«Կախվածությունը լինում է այն ժամանակ, երբ դու որևէ էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից։ Ցանկացած այլընտրանքային աղբյուրից այդ էներգառեսուրսի գնումը ոչ թե կախվածություն է ավելացնում, այլ պակասեցնում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «Նիկոլ Փաշինյանը օրերս չբացառեց, որ հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքումից հետո նաև Ադրբեջանից գազ գնենք․ ինչպե՞ս եք այս հայտարարությանը վերաբերում, դա արդյո՞ք կախվածության մեջ չի դնում մեզ»։ «Եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, 3-րդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է քո էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը։ Ադրբեջանից գազ գնելը հետագայի ու տեսական հարց է։ Եթե ունենանք մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք, թե ով է այդ ռեսուրսը ավելի էժան, որակով ու արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է և քննարկել այդ մասին, եթե դա բխում է ՀՀ շահերից»,- նշեց Թունյանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04