«Փակվեց ևս երկու դպրոց»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ֆակտո թուրքական օկուպացիոն իշխանության կողմից փակվեց ևս երկու դպրոց Վարդենիսի Մեծ Մասրիկ և Վայոց ձորի Մոզրով գյուղերում:
Միլիարդավոր դրամներ սեփական ճամփորդությունների, անվտանգության, կոմֆորտի ու խրախճանքների վրա ծախսող իշխանությունը, օրինակ, սահմանամերձ Մեծ Մասրիկի 41 աշակերտ ունեցող տարրական դպրոցի՝ թուրքական թնդանոթների տակ ապրող 15 աշխատակիցներին անգործ թողնելը համարում է ակնկալվող արդյունք և գումարի տնտեսում....
Ի դեպ, օկուպացիոն ռեժիմը զարմանահրաշ տրամաբանությամբ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում կառուցել է գերժամանակակից դպրոց՝ աննախադեպ չափսերով ու հնարավորություններով.... ընդամենը գյուղի 14 աշակերտների համար:
Եվ դա միայն առաջին հայացքից է զարմանալի: Ասում են՝ դա ոչ թե հայերի, այլ էստեղ ապրած, ամեն քայլի հանդիպող հայկական միջնադարյան հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր ջարդուփշուր արած ադրբեջանցի կոչվող կովկասյան թաթարական ցեղերի վերաբնակեցման համար է»:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի այսօրվա օրակարգում նախագիծ էր ներկայացվել, ըստ որի՝ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի տարրական դպրոցը միավորել նույն բնակավայրի միջնակարգ դպրոցին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ Մասրիկի տարրական դպրոցը ներկայում ունի 41 աշակերտ, իսկ աշխատակիցների թիվը՝ 19 է, մինչդեռ միջնակարգ դպրոցն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):
Նիստի օրակարգում ներկայացված էր նաև Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցն Արփիի միջնակարգ դպրոցին միավորելու մասին հարցը։ Դպրոցը փակելու հետևանքով 5 հաստիք կկրճատվի։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68728.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68328.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73727.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74727.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56226.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
192724.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
405819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118718.08.2026, 18:36