Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին․ «Ժողովուրդ»
![]() 179 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի և Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ և առաջարկում է կոալիցիա կազմել՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար: Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակաբար զրույց է ունենում Սամվել Բաբայանի հետ, բայց թե վերջինս ինչ հանդիպումներ է ունենում և ինչ է քննարկում՝ տեղեկություն չունի: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Սամվել Բաբայանը Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե, ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանն արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
