Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի մարդու վրա չի կարելի առասպելական բեռ բարդել»․ Լևոն Ջավախյան

«Մի մարդու վրա չի կարելի առասպելական բեռ բարդել»․ Լևոն Ջավախյան
181
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 10:36

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՈԻ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ․
Բագրատ Սրբազանն իր գործն արել է, պայքարին զարթոնք է բերել։ Մի մարդու վրա, թեկուզ և Սրբազանի, չի կարելի առասպելական բեռ բարդել։ Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։ Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի, չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։ Ազգի առջև Հայաստանի լինել, չլինելու հարցն է։
Ո՞ւր են նախկին նախագահները, ո՞ւր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ո՞ւր է Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը...
Պետությունը կանգնած է անդունդի եզրին։ Վաղը ուշ կլինի... Վաղը կարող է և չլինի...»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան