«Սրբազան պայքարը դարձել է Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 183 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 13:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երեկ, մի ամբողջ ժողովուրդ և պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա «արմատական» ընդդիմությունը: Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման: Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որևէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի: Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»: Եվ ուրեմն, ի տարբերություն առաջին խնդրի, էս երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց». «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձևակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը»: Փաշինյանի ուրացման մոդելը նույնիսկ պետական մտածողության նմուշ կարող է թվալ պրիմիտիվ տեքստերի, նույն այդ «նիկոլական ուրացումն» իր արգանդում մեծացրած պսևդոհայրենասիրության համեմատ: Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգևորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետևանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը: Ծանր է այս ամենին հետևելը: Բագրատ Սրբազանին ես երախտապարտ եմ՝ ապրիլ- մայիս ամիսներին Փաշինյանի քաղաքական մերկությունը բացահայտելու համար: Հիմա նրան կրկնակի երախտապարտ կլինեմ՝ իր քաղաքական գործունեությունը չշարունակելու համար: Վստահ եմ՝ քաղաքական անփորձության հետևանքով Սրբազանը չի գիտակցել, որ այս պահին Սրբազան պայքարը դարձել է ամբողջովին տապալված Փաշինյանի իշխանության «արհեստական շնչառության» ապարատը: Հ.գ- Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը: Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
