Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Գումարը կա, բայց շինարարական աղբի տեղափոխումը չկա»․ Արշակ Սարգսյան

«Գումարը կա, բայց շինարարական աղբի տեղափոխումը չկա»․ Արշակ Սարգսյան
185
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 10:00

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «231,5 միլիոն դրամ գումարը նախատեսված կա, բայց շինարարական աղբի տեղափոխումը չկա։
Շինարարական աղբի տեղափոխման և աղբամուղերի սպասարկման համար 2024 թ-ին նախատեսված է 231,5 միլիոն դրամ։
Այս գումարով պետք է ձեր բակերում կուտակված շինարարական աղբը բարձեին ու տեղափոխեին։
Բոլոր ոլորտներում գումարը կա, բայց աշխատանքը չկա»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան