ՔԿ-ն ̀15-ամյա երեխայի մահվան հանգամանքների մասին

2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որ արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Նախնական տվյալներով 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
3411:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
15010:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
155Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
332Երեկ, 12:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
199Երեկ, 11:12
«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
200Երեկ, 10:42
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
492Երեկ, 09:13
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
21208.09.2026, 21:18