«ՀայաՔվե» նախաձեռնության ասուլիսը՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի» դեմ են խոսում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր այս առիթով ասուլիս են հրավիրել ԵՊՀ-ի դիմաց։ Նրանց խոսքով՝ նախագիծը նեղ շրջանակների կողմից է առաջ բերվել, որը լայն քննարկման կարիք ունի․ «Նախագիծը պետք է դրվեր հանրային քննարկման, լիներ օտարերկրյա փորձի ուսումնասիրություն և այլն, որը տեղի չի ունեցել։ Ցավն այն է, որ իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով։ Մեկի գլխում ինչ-որ բան է ծնվում, գալիս, պարտադրում են հանրությանը։ Նույնիսկ եթե իրենց թվում է, որ բարեփոխումներ են իրականցնում, պետք է քննարկեն շահառուների հետ, առավել ևս, երբ խոսքը չարափոխումների մասին է։ Օրինակ ասում են, որ Ակադեմիական քաղաքից դուրս բուհական ենթակառուցվածք այսուհետև ստեղծելն արգելվում է, դա նշանակում է, որ մարզերի բուհական կենտրոնները պետք է փակվեն, իսկ այսօր Երևանից դուրս մարզերում մոտ 9000 ուսանող է սովորում։ Եվ քանի որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեն, մտածում են՝ կարող են այդ խելագար գաղափարը տանել այնտեղ և դակել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանը։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68728.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68328.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73727.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74727.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56226.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
192724.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
405819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118718.08.2026, 18:36