Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակի գումարը գողացել են
![]() 526 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 11:18 Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցի ոստիկան մոտենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը Սուրբ Գայանե եկեղեցու վարդապետն է։ |

Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
8711:40
Մարզասրահի տնօրենը հարվածել է մարզչի ամուսնուն
14010:24
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածել է ԱՄԷ-ում ԱՄՆ-ի բազային (տեսանյութ)
12310:04
Թեհրանն ավիահարվածների է ենթարկվել
15909:31
Իրանը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին
36900:21
Ավտոբուսից իջնելիս ուղևորն ուշագնաց է եղել ու մահացել
311Երեկ, 20:48
«Կոտրվել են Իսրայելական բանակի գաղտնագրված կապի կոդերը»․ #Tasnim
392Երեկ, 17:05
Լիբանանում Իսրայելի հարվածից վիրավորվել են RT-ի թղթակիցն ու օպերատորը (տեսանյութ)
506Երեկ, 16:43
