«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը»․ Արթուր Խաչատրյան
![]() 186 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 13:42 «Միամիտ պետք էր լինել չհասկանալու համար, որ իր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և իր կառավարության անդամների՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունները, ինչպես նաև հուլիսյան բախումներն ու այդ շոուն Ադրբեջանը չէր օգտագործելու Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար»,- Գլխավոր դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որպես Ադրբեջանի հանցակից, քրեական գործ հարուցվի․ «Փաշինյանը քայլեր չձեռնարկեց, չդատապարտեց Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումը, ցեղասպանությունը։ Ինչո՞ւ նա դա չի համարում ցեղասպանություն․ քանի որ ինքը պատասխանատու կհամարվի ցեղասպանությունը կանխելուն միտված քայլեր չձեռնարկելու համար։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունը որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ պնդելով՝ Փաշինյանի դեմ քրեական վարույթ պետք է նախաձեռնել ու նա պետք է հեռանա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
