«Հեզբոլլահ»-ը համաձայնել է Իսրայելի հետ զինադադարին

«Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ Նաիմ Ղասեմը հայտարարել է Իսրայելի հետ զինադադար կնքելու՝ խմբավորման պատրաստակամության մասին։ Դա տեղի է ունեցել երկու շաբաթվա ընթացքում իսրայելական բանակի (IDF) կողմից կազմակերպության 3 առաջնորդների լիկվիդացման ֆոնին։ Ղասեմի խոսքով՝ հրադադարի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելուց հետո կարելի է քննարկել հետագա մանրամասները և համապատասխան որոշումներ ընդունել, գրում է The Jerusalem Post-ը։ Ղասեմը նշել է նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ջանքերը խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ և աջակցություն է հայտնել իրավիճակի կարգավորման նախաձեռնություններին։
«Հեզբոլլահ»-ը նախկինում Լիբանանում հնարավոր զինադադարը կապում էր Գազայի հատվածում հրադադարի հետ, որտեղ իսրայելական բանակը գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն Ղասեմն իր վերջին հայտարարության մեջ չի հիշատակել այդ պայմանը։ Խմբի դիրքորոշման փոփոխությունը չէր կարող տեղի ունենալ առանց Թեհրանի մասնակցության։ Ըստ NDTV-ի՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում երկրի ղեկավարությանը և «Հեզբոլլահ»-ին խնդրել են դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը։
Իսրայելական հեռուստատեսության տվյալներով՝ ԱՄՆ-ն և արաբական մի քանի երկրներ գաղտնի բանակցություններ են վարում Իրանի հետ՝ մի քանի ճակատներում հրադադարի հասնելու համար։ Բանակցողները փորձում են համոզել Թեհրանին՝ ճնշում գործադրել Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Եմենի իրանամետ խմբավորումների վրա՝ զենքերը վայր դնելու համար: Աղբյուրները նաև նշում են, որ Իսրայելն սկսել է պայմաններ մշակել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունների համար:

«Էս գործը հանգիստ ա սիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1713:48
«Հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին կատարածս գրառումը»․ Դանիել Իոաննիսյան
4213:24
«Եթե Իոաննիսյանի գրառումը չհեռացվի, շարունակելու ենք գործընթացը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4213:12
«Փաշինյանի կառավարման 8 տարիների արդյունքները»․ Հայկ Մարության
6811:36
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
7410:06
«Մեկ տարի առաջ ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ»․ Ռուբեն Մելիքյան
6009:48
ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
6809:12
«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան
8209:00