Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ․ «Հրապարակ»
![]() 217 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Մոսկովյան այցի ընթացքից ու ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դեմարշ է արել ՌԴ-ի դեմ. նախ՝ Հայաստանը չմիացավ ԱՊՀ պետությունների փոխարտգործնախարարների հավաքում ընդունված երկու հայտարարություններին։ Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որևէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Կան նաև լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնենք, ասել էր, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8-ին եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց «մեկն» այդ գաղափարին չի աջակցել: Տպավորություն է, որ Փաշինյանը հավատարիմ է արևմտյան կենտրոնների առջև ստանձնած պարտավորություններին և մերժում է ռուսական հարթակը, ավելին՝ ՌԴ-ին ՀՀ-ից քայլ առ քայլ հեռացնում է: Սակայն այս համատեքստում ուշագրավ է նաև, որ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ին։ Քաղաքական շրջանակներում այս հրավերը տարբեր կերպ են մեկնաբանում՝ ոմանք համոզված են, որ Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում եւ Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։ Ավելին, երեկ անգամ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 8-ի լուսադեմին, որը չի հրապարակայնացվել»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
