ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ»
![]() 253 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ և ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձևական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից և հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։ Իրականում, Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են «իտոգի», որ մինչև ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային և իրենց արշինով անվստահելի պաշտոնյաներից, այդ թվում՝ նաև Քյարամյանից, որը, նորմալ մարդկանց գնահատմամբ, այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին և նրա թիմին։ Նկատենք, որ ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է, նա էլ, ուսապարկերին հակառակ, պարգևատրեց ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, և, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Ի դեպ, Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը Փաշինյանի ականջին շարունակ «կաթացնում» է Քյարամյանի դեմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
