«Գոնե թունելի ասֆալտի ծածկը նորոգեք»․ Ոսկան Սարգսյան

746
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 10:18
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Դիլիջան-Սևան ավտոմոբիլային թունելի վերանորոգման ծախսերը համարժեք են նոր թունել կառուցելու ծախսերին, կառավարությունը որոշել է նոր թունել կառուցել, հինը թողնել որպես պահեստային։ Սակայն նոր թունելը ե՞րբ կկառուցեն, ընդհանրապես կկառուցե՞ն, հայտնի չէ։ Մինչ նոր թունել կառուցելը գոնե գործող թունելի ներսում ասֆալտի ծածկը նորոգեն։ Թունելի հյուսիսային մասում, Տավուշի մարզից մուտքի մոտ շատ են ասֆալտի ծածկի խորդուբորդությունները։ Հարկավոր է նաև թունելի լուսավորությունն ուժեղացնել։ Կառավարությունը պետբյուջեից մեծ գումարներ է հատկացնում միջհամայնքային, համայնքամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար, սակայն միջպետական ճանապարհի թունելի ասֆալտի ծածկը չի նորոգում»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
157416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201610.11.2026, 19:37