ՔՊ-ում առաջարկել են ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին տուգանել․ «Հրապարակ»
![]() 956 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախօրեի նիստում, մեր տեղեկություններով, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ունիկալ առաջարկով է հանդես եկել։ Մինչ դրան հասնելը նշենք, որ կուսակցական հավաքի առաջին մասում ՔՊ-ականները, վարչապետի գլխավորությամբ, շարունակել են նախորդ նիստում կիսատ մնացած հարցերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հաշվետվությունն են քննարկել, ապա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՔՊ-ականներին հաշվետվություն է ներկայացրել։ Չնայած իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերին, որ Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել, քանի որ նրա ղեկավարած ոլորտում խոշոր չարաշահումների մասին են վարչապետին զեկուցել, երեկվա քննարկումը, ըստ մեր աղբյուրի, անցել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Սիմիդյանին հարցեր տալու համար 30 ՔՊ-ական է գրանցվել, այդ թվում՝ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության, խորհրդարանի ներկայացուցիչներ, սակայն գրեթե բոլորի հարցերում նկատելի մեղմություն, «պադդերժկա» է նկատվել Սիմիդյանի նկատմամբ։ Հատուկ շնորհակալություններ են հնչել, ասենք, Սևանա լճի և արգելոցների բարվոք վիճակի հետ կապված, իրենց համագործակցությունը բարձր է գնահատել նաև Ավինյանը: Նիկոլ Փաշինյանն էլ երբեմն կողքից «բուքսիր» է գնացել նախարարին ու հարցերին պատասխանելու ժամանակ հուշարարի դեր ստանձնել։ Հայտնի է, որ 2018 թվականից այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում է ՀԴՄ կտրոն պահանջելու անհրաժեշտության մասին, ՀԴՄ-ի նկատմամբ սևեռումն այն աստիճանի է հասել, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն «ազգային հերոս» հռչակեց հարկ վճարողներին։ Աղազարյանն էլ, թերևս, փորձելով հարցին մյուս ծայրից մոտենալ, որ եթե հարկ վճարողները հերոս են, ապա այդ փաստի վրա աչք փակողներին էլ պետք է հանցագործ համարել, առաջարկել է տուգանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ՀԴՄ կտրոն չեն վերցնի։ Թե ինչպես է այդ գործընթացը վերահսկվելու, Աղազարյանը չի մանրամասնել․ հավանաբար, մի քանի հարյուր պարեկի էլ հերթապահության կդնեն առևտրի և սպասարկման կենտրոնների մոտ, որպեսզի հենց քաղաքացին դուրս գա այդտեղից, արագ պահանջեն ցույց տալ՝ արդյոք ՀԴՄ կտրոն վերցրե՞լ է, թե՞ ոչ, եթե չի վերցրել, ապա տեղում արձանագրություն կազմեն և տուգանեն «տուգանքի մատերիալ չհանդիսացող» ՀՀ քաղաքացիներին։ Մեր աղբյուրի պատմելով՝ այս առաջարկը ՔՊ-ականների հավանությանը չի արժանացել: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Աղազարյանին փորձել է համոզել, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ՀԴՄ կտրոն վերցնող քաղաքացիներին դրամական պարգեւ տան։ Օրինակ, կարող են ամսական կտրվածքով քաղաքացիներից պահանջել, որ ցույց տան, թե որքան գումարի ՀԴՄ կտրոն են հավաքել, և ընդհանուր գումարի որոշակի տոկոսի չափով պարգևատրեն բարեխիղճ և պետության մասին հոգ տանող քաղաքացիներին։ Սակայն Աղազարյանն անդրդվելի է մնացել՝ մոտավորապես հասկացնելով, որ հայերը գործում են, երբ հարվածում են նրանց գրպանին»։ |
«Սկզբից հանձնում ես Արցախի մշակվող դաշտերը, հետո ուրախանում, որ Ադրբեջանով ցորեն ես ներմուծելու»․ Անժելա Էլիբեգովա
35016:54Գևորգ Պապոյանը՝ բեռնափոխադրողների բարձրացրած խնդրի մասին (տեսանյութ)
20713:00«Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի»․ Սուրեն Սուրենյանց
20112:36Բեռնատարների վարորդների բողոքի ակցիան շարունակվում է (տեսանյութ)
22211:54«Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է». Թադևոս Ավետիսյան
20907:06«Հեռու չէ օրը, երբ որոշ շուկաներ ընդհանրապես կհրաժարվեն ԱՄՆ դոլարից»․ Հովհաննես Ավետիսյան
26918.10.2025, 05:30«Պուտինն ու Թրամփը հնարավոր է քննարկեն աշխարհի էներգետիկ նոր քարտեզը»․ Վուչիչ
44517.10.2025, 17:21«ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր, ծայրահեղ թափ է հավաքում». քաղաքագետ
47116.10.2025, 19:57