«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելիս ամեն անգամ մտածում եմ՝ չի՞ հասկանում խնդրի էությունը, թե՞ ինքը սպասարկում է օտարների հակահայկական օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» քննարկման ժամանակ հայտարարել է. «Բանակն, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, սակայն բանակի առանցքային դերակատարումն անվտանգության գործում առաջինը չի ու երկրորդը չի»։ Բա անվտանգության ապահովման կայացման գործում ի՞նչն է առաջինը և երկրորդը՝ երևի քաղաքական ու տնտեսական առումով ամուր պետության կայացումը և հզոր դիվանագիտությունը, ուժեղ դաշնակիցներ ունենալը։ Այս երկու առումներով էլ Նիկոլ Փաշինյանը բացասական դերակստարում ունի, նա խարխլել է Հայաստանի պետական կսռույցները, անլրջացրել դրանց գործունեությունը։ ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին, Ռուսաստանում Վաղարշակ Հարությունյանին և Գուրգեն Արսենյանին դեսպաններ նշանակած, Արցախի հարցով բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ավանդն անտեսած, բանակցությունները սեփական, զրոյական կետից վարած Փաշինյանը զրոյացրել է Հայաստանի դիվանագիտությունը, երկիրն առանց դաշնակից է, առանց արտաքին հստակ կողմնորոշման։ Հիմա էլ մեր անվտանգության վերջին, հուսալի պատվարը՝ բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»։

«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
916:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
2016:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
4815:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3215:48
«Արևմուտքի հետ ցանկացած պայմանավորվածության պետք է զգուշությամբ մոտենալ»․ Լավրով
6415:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3515:30
«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5215:24
«Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար»․ Ալիև
8215:06