«Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ-ի հունվարի 1-ից, այսինքն 2.5 ամսից Երևանում հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղեվարձը կթանկանա։ Ու կթանկանա ոչ 10 դրամով ու ոչ էլ 20 դրամով, ոչ 20%-ով և ոչ էլ 30%-ով։ Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա կամ կբարձրանա անգամներով՝ 2-ից 3 անգամ, որը զգալիորեն կհարվածի ձեր գրպանին ու տեսանելի ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա։ Այնինչ Երևանի ավագանու քպ կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը հերթական կռուտիտն է անում ու երևանցուն Երևանի 2806-ամյակը շնորհավորելով հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով համոզում է, թե թանկացումը ձեր ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա։
Սուտ, կեղծիք ու խաբեություն։
Ու այ այսպես արդեն 6 տարի է՝ սրանք խաբում են ու համոզում մի ողջ ժողովրդի։
Իմ միամիտ ու խաբված ժողովուրդ ջան,
Իմ հարմարված ու հանդուրժող ազգ ջան,
Մի խաբվիր ու մի հանդուրժիր»։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
209Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
236Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
121Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
21220.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
76118.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
77618.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
49517.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
44717.09.2026, 15:12